Մարտական  ​​հերթապահության ժամանակ ծանր վիրավորված վրացի զինծառայող Զուրաբ Պիսենկոն մահացել է հիվանդանոցում։ Ըստ NewsGeorgia-ի՝ դրա մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Կապրալ Պիսենկոն վիրավորվել է ծառայողական պարտականությունները կատարելիս և ստացել այրվածքներ։ Վրաստանում բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել էին Թուրքիայի մասնագիտացված կլինիկա։

Չնայած բարձրակարգ բժշկական օգնության ցուցաբերմանը, նրան փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրության մեջ։ 45-ամյա Զուրաբ Պիսենկոն հոսպիտալացվել էր օգոստոսի սկզբին։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ Սենակի բազայում տանկի բոցավառման հետևանքով զինծառայող է տուժել։