Հինգ երեխա, որոնցից երեքը 12 տարեկան են, այգում հարձակման հետևանքով 80-ամյա տղամարդու մահից հետո ձերբակալվել են սպանության կասկածանքով, հայտնում է PA Media-ն։

Ոստիկանությունը սպանության հետաքննություն է սկսել, երբ կիրակի երեկոյան՝ 18.30-ի սահմաններում, Լեսթերշիր կոմսության  Բրաունսթոուն քաղաքի Ֆրանկլին զբոսայգում ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մի տարեց տղամարդ է մահացել:

Սպանության կասկածանքով ոստիկանությունը ձերբակալելե 5 հոգու՝ 14-ամյա մի տղայի և աղջկա, և 12-ամյա մեկ տղայի և երկու աղջկա։

Զոհվածը՝ Բհիմ Սեն Կոհլին, դեպքի պահին զբոսայգում ման էր տալիս իր շանը:

Լեսթերշիրի ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել այգու մուտքի մոտ, և մի խումբ դեռահասներ դեպքի վայրից փախել են մինչ շտապօգնության ծառայությունների ժամանումը։ Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։