Երեկ՝ սեպտեմբերի 2-ին` ժամը 20:20-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, տուժածներ չեն եղել։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի, մոտոցիկլավարի ինքնությունը։





























