Իսրայելն Իրանի նկատմամբ ներկայումս մասշտաբային մտադրություններ չունի, բայց Իսրայելը վախից չի պարալիզացվել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը` տեղի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Թել-Ավիվը մոտ ապագայում հարձակում չի նախապատրաստում Իրանի դեմ, բայց առաջվա պես պնդում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային ծրագրի զարգացումից, որն «ուղղված է միջուկային զենքի ստեղծմանը»:

Նախարարը նշել է, որ Իսրայելը կգործի հանգիստ, քանի որ իրենց պետք չեն մեծ պատերազմներ, նաեւ ուրախ կլինի, եթե «պատժամիջոցները ստիպեն Իրանի իշխանություններին փոխել իրենց դիրքորոշումը միջուկային ծրագրերի զարգացումը դադարեցնելու հարցում», հաղորդում է Gazeta.ru-ն: