Անցյալ ամիս Ճապոնիայում 61-ամյա ավստրիացուն ձերբակալել են 40-ամյա ճապոնուհու հետ տաճարում սեքսով զբաղվելու համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Զույգին բռնել են օգոստոսի 22-ին՝ Տոկիոյից մոտ 500 կիլոմետր դեպի հյուսիս ընկած փոքրիկ ծովափնյա Կեսենումա քաղաքի տաճարի տարածքում սեքսով զբաղվելիս: Տղամարդուն և տիկնոջը մեղադրել են պաշտամունքի վայրի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Ոստիկանները CNN-ին հայտնել են, որ ձերբակալել են միայն տղամարդուն, քանի որ վախենում էին, որ նա կարող է փախչել, մինչդեռ կնոջը չեն ձերբակալել, քանի որ եզրակացրել են՝ նա փախուստի դիմելու պատճառ չունի:
Ավելի ուշ տղամարդն ազատ է արձակվել կալանքից, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարող մանրամասներ հայտնել նրա պատժի մասին և չի ասել՝ նա զբոսաշրջիկ է, թե տեղի բնակիչ: Ոստիկանությունը հավելել է, որ նման դեպքերը միշտ չէ, որ հանգեցնում են հարկադիր հայրենադարձության և կարող են հանգեցնել տուգանքի։





























