Ջորջիայի Ուինդեր քաղաքի Ապալաչիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ կալանավորված է և կան վիրավորներ: Դեպքի վայր են ուղարկվել իրավապահ, հրշեջ և արտակարգ ծառայությունների բազմաթիվ աշխատակիցներ, ասվում է Բարոու շրջանի ոստիկանության գրասենյակի հաղորդագրության մեջ:
«Այս հաղորդագրության հրապարակման պահին մեկ կասկածյալ կալանավորված է։ Հաղորդվում է վիրավորների մասին, սակայն զոհերի թվի կամ նրանց վիճակի մասին մանրամասն տեղեկություններ այս պահին չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են ուղարկվել իրավապահ մարմինների աշխատակիցները՝ ժամը 10։23-ի սահմաններում։ Սպիտակ տունը հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։





























