Առնվազն երկու մարդ է զոհվել չորեքշաբթի Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի Ապալաչիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։

Մեկ մարդ կալանավորված է, ասվում է Բարոու շրջանի ոստիկանության գրասենյակի հաղորդագրության մեջ։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել 10։23-ի սահմաններում։ Սպիտակ տունը հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։