Բելառուսի պատմության մեջ առաջին անգամ կասեցվել է ճապոնական հատուկ ծառայությունների գործունեությունը։ Տեղեկությունը զետեղված է բելառուսի ATN հեռուստառադիո ընկերության թելեգրամյան ալիքում, հայտնում է БЕЛТА գործակալությունը։
Ենթադրվում է, որ բռնվել է Ճապոնիայի հպատակ գործակալ, «որն ուներ ամենալայն հետաքրրությունները՝ սկսած Բելառուսի սոցիալ-քաղաքական իրավիճակի մասին տեղեկություններ հավաքելուց, «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության իրականացմամբ և վերջացրած բելառուսա-ուկրաինական սահմանի ռազմական ենթակառուցվածքի նկարահանմամբ։





























