Նյու Յորքում Չինաստանի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքի նահանգապետեր Քեթի Հոչուլի և Էնդրյու Կուոմոյի նախկին օգնական Լինդա Սանի նկատմամբ Չինաստանի կառավարության օգտին լրտեսելու համար մեղադրանքից հետո«պաշտոնանկ է արվել», չորեքշաբթի հայտարարել է Քեթի Հոչուլը, հայտնել է CNN-ը։

Հոչուլը հայտնել է, որ ինքը հեռախոսով խոսել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ Էնթոնի Բլինքենի խնդրանքով Չինաստանի գլխավոր հյուպատոս Հուանգ Պինգին հեռացնելու վերաբերյալ: Նահանգապետը նշել է, որ զրույցի ընթացքում նա «փոխանցել է ցանկությունը, խնդրելով արտաքսել Նյու Յորքի հյուպատոսությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր հյուպատոսին, և ես տեղեկացա, որ գլխավոր հյուպատոսը Նյու Յորքի ներկայացչությունում այլևս չի աշխատում»։

Պատասխանելով գլխավոր հյուպատոսի ներգրավվածության մասին հարցին՝ Հոչուլն ասել է, որ Չինաստանի կառավարության պահվածքը, երբ վարվում է նման կերպ և  և աշխատում Լինդա Սանի հետ, անընդունելի է:

«Մենք դա չենք հանդուրժի։ Այս կառավարությունը ներկայացնող յուրաքանչյուր ոք պետք է առաջ շարժվի», շեշտել է Հոչուլը:

Վերջինս նման հայտարարություն է արել նախկին օգնականի նկատմամբ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը խախտելու և դավադրություն կազմակերպելու, վիզայի խարդախության, օտարերկրացիների մաքսանենգության և փողերի լվացման գործով մեղադրանք առաջադրվելուց հետո: