Yahoo որոնողական կայքը, որին պատկանում է չինական Alibaba Group Holing Ltd ինտերնետ-ընկերության բաժնետոմսերի 40 տոկոսը, կարող է ինքը ձեռք բերի Yahoo ընկերությունը:

Alibaba-ն եւ ճապոնական հեռուստահաղորդակցության Softbank Corp կորպորացիան բանակցություններ են վարում ներդրումային Blackstone Group LP и Bain Capital LLC-ի հետ Yahoo!-ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը գնելու համար:

Տեղեկատվական աղբյուրների տվյալներով, Alibaba-ն լրացուցիչ պայմանավորվել է բանկերի հետ գործարքի ֆինանսավորման հարցի շուրջ, բայց դեռ չի կողնորոշվել գնի հարցում:

Yahoo-ի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում այլ գնորդներ, այդ թվում Silver Lake-ը, որը զբաղվում է ներդրումներով բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ առաջարկել է գնել բաժնետոմսերի 20 տոկոսը:

Silver Lake-ը Yahoo-ին գնահատել է 20,6 միլիարդ դոլար, ինչը մոտավորապես 6 տոկոսով ավել է ընկերության կապիտալիզացումից: Սակայն Silver Lake-ի գնային առաջարկը ավելի քիչ էր, քան Yahoo-ի այլ հավակնորդի` TPG Capital ընկերությանը, հաղորդում է Bloomberg-ը:

Կարծիք կա, որ Yahoo!-ն հրաժարվել է ամբողջական վաճառքից, դրա փոխարեն որոշել է վաճառել բաժնետոմսերի մինորիտար փաթեթը, որպեսզի փոխի իր ֆինանսական դրությունը: Ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը վաճառելուց հետո, ընկերությունը կարող է որպես պարտք ետ գնալ դրա մի մասը, որպեսզի մեծ վերահսկողություն ստանա բաժնետոմսերի վրա, գրում է NEWSru.com-ը: