Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ըստ սահմանված կարգի՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ պետք է այցելի վարսավիր, և նրա միջոցով փորձ է արվելու բջջային հեռախոս անցկացնել հիմնարկ։

ՔԿԾ-ից NEWS.am_ին տեղեկացնում են, որ իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ աշխատակիցները  խուզարկության են ենթարկել սեպտեմբերի 3-ին հիմնարկ այցելած վարսավիրին: Խուզարկության արդյունքում նրա աճուկային հատվածում թաքցրած բջջային հեռախոս են հայտնաբերել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: