«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` դեկտեմբերի 1-ին, ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարք չի կայացել: Սակայն դոլարն, ընդհանուր առմամբ, թանկացման նշաններ է ցույց տվել: Այսպես` դոլարի պահանջարկի գինը կայուն 381 դրամ էր, սակայն դրան համապատասխան առաջարկ չի եղել: Առաջարկի գինը 381.5 դրամ է` 1 դոլարի համար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի փոփոխություն այսօր չի նկատվել: Դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է 379-380 դրամով, վաճառվում` 382-383 դրամով: