Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ընտրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ եթե Ռուսաստանի քաղաքացիները քվեարկեն «Եդինայա Ռոսիա»-ի, իսկ նախագահական ընտրություններում` իր օգտին, գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կկանգնի գործադիր իշխանության ղեկին:

Վարչապետն ասել է, թե Ռուսաստանին հարկ է «ողջ կյանքը տեղափոխել նոր ռելսերի վրա, պետք է հեռանալ նավթագազային կախվածությունից, անցնել զարգացման նորարարական մեթոդի», եւ նկատել է, թե այս ոլորտում աշխատանքի զգալի մասն ընկած է լինելու ինչպես կառավարության, այնպես էլ նախագահի ուսերին: Նա հավաստիացրել է, թե ինքն ու Մեդվեդեւը կարող են «կիսել պարտականությունները»: