Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ ընդունված պատժամիջոցները։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝  Քըլըչդարօղլուն նշել է, թե ինքն ամենասկզբից էլ քննադատել է թուրքական իշխանությունների պահվածքը Սիրիայի նկատմամբ։ «Թուրքիան գերտերությունների ձեռքում Մերձավոր Արեւելքի գործիքն է դարձել։ Միթե Թուրքիան այն երկիրն է, որ ուրիշ երկրում իրադարձություններ հրահրելու համար իր երկրում զինված ուժեր աճեցնի։  Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Մերձավոր Արեւելքի «մահակի» գործառույթը թողել է՝ դառնալով գործիք նրանց ձեռքում»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։