Մաքսավորներն ուղևորից առգրավել են մինչև 10 կգ չհայտարարագրված բնական մազեր:

Ըստ NewsGeorgia-ի՝ դրա մասին հայտնել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանը՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։

Մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ։ Նրա պայուսակում եղել են «բնական մազերի արտադրանքի» տասնյակ փաթեթներ։

Չհայտարարագրված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 24,3 հազար լարի։ Հետագա արձագանքման համար գործը փոխանցվել է քննչական մարմիններին։