ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը անվտանգության նկատառումներով Թուրքիա է մեկնում իր «նմանակի» հետ, ով շարժվելու է Ստամբուլի փողոցներով նույնպիսի լիմուզինով, բայց այլընտրանքային ճանապարհով:

Տեղական հեռուստատեսության հաղորդմամբ, ԱՄՆ փոխնախագահի պաշտպանության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել: Նախօրեին Ստամբուլ է ժամանել ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որը երկու լիմուզին է տեղափոխել, անձնական թիկնազորի աշխատակիցների եւ նրանց մեքենաները:

Այցի կապակցությամբ Ստամբուլի ոստիկանությունը մտադիր է փակել մի քանի փողոցներ: Ի դեպ, դա Թուրքիայում ընդունված չէ, նախագահի եւ վարչապետի շարասյուները երթեւեկում են ընդհանուր ճանապարհով, բայց միացված ազդանշաններով: