Apple iPhone սմարթֆոնը 2011թ. արդյունքներով ճանաչվել է առաջատար Yahoo որոնողական համակարգում հարցումների թվով: Այն առաջ է անցել անգամ Ուսամա բեն Լադենի սպանությանը, երկրաշարժին Ճապոնիայում, նաեւ բոլոր համաշխարհային աստղերին ու հայտնի անձանց: Այդ մասին հաղորդում է Yahoo ընկերությունը:

Ի դեպ, ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը չի հայտնվել անգամ առաջին տասնյակում, թեեւ ընկերության ղեկավարի պաշտոնից հեռանալու, ապա 56 տարեկանում մահվան լուրերը համաշխարհային լրատվամիջոցների առանցքային թեմաներից էին մի քանի շաբաթ շարունակ:

Yahoo-ն կազմում է ամենահայտնի որոնողական համակարգերի վարկանիշը արդեն 10-րդ անգամ: Բացարձակ առաջատարը Բրիթնի Սփիրսն է, ով 4 տարի անընդմեջ գլխավորել է Yahoo-ի հարցումները: