Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները Բրյուսելում կայացած նիստում հաստատել են ԵՄ-ի` Սիրիայի եւ Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների լրացուցիչ փաթեթը, որը նախատեսում է «սեւ ցուցակների» ընդարձակում:
Պատժամիջոցների կիրառումը, մասնավորապես նախատեսված է, որոշ ֆինանսական, բանկային եւ էներգետիկ սեկտորի մի շարք սուբյեկտների հանդեպ, ինչպես նաեւ բռնաճնշումների հետ կապված անձանց եւ կառույցների հետ:
Գոյություն ունեցող պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են եւս 12 մարդ եւ 11 սիրիական ընկերություն: Լրացուցիչ պատժամիջոցներ են ընդունվել նաեւ 179 անձանց եւ կառույցների հանդեպ, կապված Իրանի իշխանությունների հետ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուլիամ Հեյգը հայտարարել է, որ լրացուցիչ սահմանափակող միջոցները կոչած են ուժեղացնելու Իրանի վրա տնտեսական ճնշումը` երկրի ֆինանսական սեկտորի իզոլացման միջոցով, հաղորդում է:




























