Լուսանկարչական սարքը, որ տեղավորվում է մատի ծայրին եւ ավելի նման է կախազարդի, ամենափոքր թվային ապարատն է, որ ներկայացրել է Hammacher Schlemmer ինտերնետային խանութը:

3Dnews-ը հաղորդում է, որ տվյալ մոդելի մասին հաղորդվել էր դեռ այս տարվա սեպտեմբերին:

Տեսախցիկը սարքավորված է 2 մեգապիքսելանոց խցիկով, որն ապահովում է 1600x1200 պիքսել պատկեր ֆոտոյի համար, եւ 640x480 պիքսել, վայրկյանում 30 կադր արագությամբ` տեսագրություն: Լուսանկարները պահպանվում են JPEG ձեւաչափով, տեսահոլովակները` AVI ձեւաչափով:

Տեսախցիկի կառավարումն իրականացվում է միայն մեկ ստեղնի օգնությամբ: Նորամուծությունը արժե 100 դոլար: