Թոնի Բլերի կառավարությունը միջնորդություն է ներկայացրել, որպեզի լիբիական բռնապետի` Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը հաշվառվի Օքսֆորդի համալսարանում:
Համալսարանի` միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Վալպի Ֆիտսջերալդը The Daily Mail-ին պատմել է, որ 2002-ին բրիտանական արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները խնդրել են Սեյֆ ալ-Իսլամին հաշվառել Օքսֆորդում, որին համալսարանի ղեկավարությունը պատասխանել է, որ «Քադաֆի կրտսերի ակադեմիական գիտելիքները չեն համապատասխանում Օքսֆորդի ուսանողներին առաջադրված պահանջներին»:
Դրանից հետո, համալսարանի ներկայացուցչի խոսքով, լիբիական բռնապետի որդուն Օքսֆորդ հաշվելու հարցն այլեւս չի արծարծվել:




























