Հարավային Օսիայում իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեի ղեկավար Բորիս Ատոեւը, հաղորդում է RBC-ն:

«Ցուցարաների շարքում կան մարդիկ, ովքեր կարող են բախումներ հրահրել: Հնչում են կոչեր կառավարության շենքը գրոհելու վերաբերյալ»,-նշել է նա` ընդգծելով, որ գերատեսչությունը կասեցնելու է երկիրը ապակայունացնելու փորձերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունները, րից հետո երկրի խորհրդարանը կրկնակի ընտրությունների օր է որոշել 2012-ի մարտի 25-ը: