Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ Քրիստինե Մահլամյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Գլխավոր դատախազության շենքի դիմաց փորձեց ինքնահրկիզվել, սակայն, ոստիկանները կանխեցին այն:

Կինը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ խաբեությամբ և իշխանությունների հետ կապերն օգտագործելով իրենց ազգականը սեփականաշնորհել է իրենց պատկանող տունը, իսկ, երբ այդ մասին սկսել է բարձրաձայնել, դիմել դատարան, իրեն են սկսել վախեցնել և խոշտանգել։

«Օգոստոսի 16-ին Երևանում, ինչ-որ հանցագործություն է կատարվել, որը բերեցին և վերագրեցին ինձ։ Սեպտեմբերի 2-ին ինձ բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին, մազերիցս քաշեցին, ծեփեցին պատերին, նկարեցին, նկարն ուղարկեցին ինչ-որ մեկին, այնուհետև մարմանավաճառներին բերում, շարում են, հետո մատնացույց են անում ինձ, թե իբր ես եմ հանցագործությունն արել․․․»,- պատմեց քաղաքացին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում