Այս շաբաթ Կանադայում ձերբակալվել է մի պակիստանցի, որը մեղադրվում է զանգվածային սպանություն պլանավորելու մեջ Բրուքլինի հրեական կենտրոնում ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը՝  հոկտեմբերի 7-ի տարելիցին, տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում կատարելով ԱՄՆ դաշնային իշխանություններին։

Նշվել է, որ կասկածյալը իր պլանները ներկայացրել է Հաբադ կենտրոնի գործակալներին Բրուքլինում, որտեղ գտնվում է հասիդական աղանդի կենտրոնատեղին։

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը հայտնել է, որ Մուհամադ Շահզեբ Խանը փորձել է Նյու Յորք հասնել Կանադայից, որտեղ նա ապրում է, «նպատակ ունենալով սպանել հանուն ԻՊ-ի որքան կարելի է ավելի շատ հրեա»։

20-ամյա պակիստանցին ձերբակալվել է չորեքշաբթի եւ մեղադրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբերելու եւ ռեսուրսներ տրամադրելու մեջ։

«Հրեական համայնքները, ինչպես եւ այդ երկրի բոլոր համայնքները, չպետք է վախենան, որ կդառնան ահաբեկչական գրոհի թիրախ»,- նշվել է Գարլանդի հայտարարությունում։