Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը համաձայն չէ ԵՄ-ի քննադատության հետ, որը վերաբերվում է լրագրողների բազմաթիվ ձերբակալությունների հարցին: Նախարարը իր կարծիքն է արտահայտել` հանդես գալով ԵՄ-ի մամուլի ակումբում: «Ձերբակալված լրագրողներից եւ ոչ մեկ չի ձերբակալվել իր մասնագիտական գործունեության համար»,-հայտարարել է Էգեմեն Բաղըշը:

Թուրքական Hurriyet Dialy News-ը հայտնում է, որ նախարարը շեշտել է, որ լրագրողները ձերբակալվել են քրեական մեղադրանքի հիման վրա, կամ էլ հանդիսացել են ապօրինի կազմակերպությունների անդամներ: Նրա խոսքով, խնդիրը նրան ապօրինի գործունեության մասին է: «Նույնիսկ վարչապետի անձնական խոսակցություները կնոջ հետ նրա սեփական ննջասենյակում ապօրինի ձայնագրվել են»,-հայտարարել է նա:

Նշենք, որ անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի ղեկավար Էժի Բուզեկը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայում լրագրողների մեծաթիվ ձերբակալությունները:

«Այն փաստարկը, որը լրագրողները ակտիվ են կառավորության գործունեության լուսաբանման հարցում, անընդունելի է: Լրագրողների գործն այն է, որ գրեն եւ հարցեր տան կառավարությանը: Դա չպետք է զարմանք առաջացնի»,-հայտարարել է Բուզեկը Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: