Անգլիայի Օլդհեմ քաղաքում եղբայրական գերեզմանում հայտնաբերվել է ավելի քան 300 դի, որոնց մեծ մասը նորածիններ և փոքր տարիքի երեխաներ են եղել, հայտնում է Sky News-ը։
Ռոյթոնի գերեզմանատանը գերեզմանը գտել է մի կին, որը փնտրում էր իր եղբայրներին, որոնցից մեկը մահացած է ծնվել, իսկ մյուսը մահացել է հինգ ժամվա ընթացքում 1962 թվականին:
Ըստ քաղաքային խորհրդի անդամներ Մեգի Հերլիի և Ջեյդ Հյուզի, որոնք այս առիթով հանդես են եկել հայտարարությամբ, դիակներից 146-ը մեռելածին մանուկներ, իսկ 128-ը՝ նորածին և փոքր տարիքի երեխաներ են եղել:
Մինչև 1980-ականների կեսերը մեռելածին երեխաների մարմինները հաճախ վերցնում էին ընտանիքներից՝ առանց ծնողների համաձայնության, որոնք չգիտեին, թե ուր են նրանց տանում: Քաղաքային խորհրդի ներկայացուցիչները հավելել են, որ հայտնաբերված 303 դիերից միայն 147-ի անուններն են եղել Համցանցում, իսկ 156-ի անունները բացակայել են։





























