Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, դեկտեմբերի 14-ին, տեղի կունենա սեքսի աշխարհում առաջին դպրոցի բացումը։ Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ»-ը` վկայակոչելով Euromag-ին, AISOS (Austrian International School of Sex) դպրոցում աշակերտներին ուսուցանելու են սեքսի պատմական եւ ժամանակակից տեսությունները, ինչպես նաեւ սովորեցնելու են սեքսի լավագույն հնարքները։ Աշակերտներին ամենայն մանրամասնությամբ ուսուցանելու են «սեքսի նրբությունները» եւ տղամարդու ու կնոջ անատոմիական տարբերութունները։
Դպրոցի տնօրեն, խմբակային սեքսի վարպետ, Իլվա Մարիա Թոմփսոնը նշել է, որ ներկայումս Եվրոպայում մարդկանց համար դաժան եւ ագրեսիվ տեսարանները դարձել են սովորական, քանի որ հատկապես հեռուստատեսությամբ հիմնականում ագրեսիվ բովանդակությամբ նյութեր են ցոււցադրվում, մինչդեռ սեքսը, որն, ըստ նրա, ավելի գեղեցիկ ու էսթետիկ է, արգելված է։
Նշենք, որ դպրոցում աշակերտները այս առարկայից քննություններ են հանձնելու յուրաքանչյուր կիսամյակի վերջում։ Այս մասին նշված է դպրոցի կանոններում։ Պարզ չէ, սակայն, քննությունից կտրվելու դեպքում աշակերտը հեռացվելո՞ւ է, թե մնալու է նույն դասարանում։











