Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններում հայտնաբերվել է սարքն օգտագործողին հետեւող գաղտնի լրտեսական ծրագիր:

Ինչպես փոխանցում է «Ռադիուսը», Android-ի համար հավելվածներ մշակող  կալիֆոռնիացի Թրեվոր Էքհարտը  YouTube-ում տեսանյութ է տեղադրել,  որում ներկայացվում է, թե ինչպես է  Carrier IQ  ծրագիրն իրական ժամանակում  ձայնագրում HTC EVO հեռախոսի ստեղնաշարի վրա հավաքվող ամեն ինչ: Ստեղնաշարժի յուրաքանչյուր սեղմում եւ ստացված յուրաքանչյուր  sms հաղորդագրություն գրանցվում է հավելվածների կողմից: Էքհարտը ճշտել է, որ տվյալ սմարթֆոնը ընտրվել է որպես օրինակ` Android  համակարգով այլ մակնիշների սմարթֆոնները եւ Nokia-ի սմարթֆոնները եւս պարունակում են տվյալ հավելվածը:

Տեսանյութում Էքհարտը ցույց է տալիս, թե ինչպես  է ծրագիրը ձայնագրել իր  կողմից հավաքված «hello world» հաղորդագրությունը` մինչ այն կերեւար սմարթֆոնի էկրանին: Բացի այդ, Google-ն արձանագրում է նրա գտնվելու վայրը, թեեւ որոնողական համակարգի հարցումը մերժվել էր: