50 տարեկան երեք իսրայելցի տղամարդ է գնդակահարվել Ալենբի կամրջի վրա, որը միացնում է Հորդանանն ու Արևմտյան ափը, հայտնում է Times of Israel-ը:

«Magen David Adom»  շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ դեպքի վայրում օգնություն է ցուցաբերել տղամարդկանց, նախքան նրանց մահն արձանագրելը:

Հաղորդվում է, որ իսրայելցիների վրա հարձակվել էբեռնատարի վարորդը, որը  Հորդանանից ժամանել է տերմինալ և կրակ բացել անցակետի անձնակազմի վրա: