Նախորդ գիշեր Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Աֆիպի ավանում բնակիչները զանգվածային ծեծկռտուք են նկարահանել, հայտնում է Bloknot-Krasnodar-ը։

Ականատեսները հայտնել են, որ մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են տեղի մշակույթի տան մոտ և հրաձգությամբ հարցեր են լուծել, որից հետո վանկարկել են «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»:

Տեղի ունեցածի մանրամասները հայտնի են դարձել սեպտեմբերի 8-ին։

Դիմակայությունն ավարտվել է կողմերի բաժանմամբ։

Ականատեսները գրել են, որ օդում կրակոց են լսել, այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Ոչ ոք չի դիմել բժիշկների օգնությանը։

Ինչպես պարզաբանել է Սեվերսկի շրջանի վարչակազմը, առճակատումը կենցաղային բնույթ է կրել․ վիճել են մի աղջկա պատճառով։ Տեղի բնակիչները SHOT-ին պատմել են, որ «հավաքը», իբր, նշանակված է եղել այն պատճառով, որ նախորդ օրը մի խումբ անհայտ անձինք այս վայրում ծեծի են ենթարկել մի երիտասարդ տղայի և աղջկա։

Ոստիկանությունը ֆիքսել է ծեծկռտուքի բոլոր ակտիվ մասնակիցներին, այսօր նրանք կհարցաքննվեն, և արդյունքում ընթացակարգային որոշում կընդունվի։

Զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներին կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում։

Քրեական գործի քննությունը վերահսկելու է մարզի դատախազությունը։

«43 մասնակից հետաքննության նպատակով տեղափոխվել է Սեվերսկի շրջանի ՌԴ ներքին գործերի բաժին», - առավոտյան հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։