Իսրայելի ծայրահեղ արմատական ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի վրա թաց ավազ նետելու համար ձերբակալված Թել Ավիվի բնակչուհուն վաղը մեղադրանք կառաջադրվի, գրում է Times of Israel-ը։
Սպասվում է, որ 27-ամյա Նոա Գոլդենբերգին պետական ծառայողի վրա հարձակվելու մեղադրանք կառաջադրվի։
Ըստ կասկածյալի փաստաբանի, նիստը տեղի կունենա վաղը՝ տեղական ժամանակով 11:30-ին, Թել Ավիվի հաշտարարական դատարանում։
Գոլդենբերգը ձերբակալվել է ուրբաթ օրը և գիշերը անցկացրել Ռամլայի Նևե Տիրցա կանանց բանտում։ Նա խոստովանել է, որ նախարարի այցի ժամանակ եղել է լողափում, սակայն հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։





























