Երեկ Լատվիայի արևելյան մասում ռուսաստանյան ռազմական անօդաչու է կործանվել, հայտնել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։
«Հետաքննությունը շարունակվում է։ Մենք սերտ կապի մեջ ենք մեր դաշնակիցների հետ։ ՆԱՏՕ-ի արևելյան թևում նման միջադեպերի թիվն աճում է, և մենք պետք է դրանք լուծենք հավաքականորեն»,- X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է նա։
Ավելի վաղ Ռումինիան էր հայտնել իր տարածքում ռուսաստանյան անօդաչուի կործանման մասին։





























