Դուք չեք հասկանում, որ նպատակը եղել է ՀՀ վրա հարձակվելը և ՀՀ-ն գրավելը և ոչնչացնելը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին, որի հետեւանքով Արցախը հայաթափվեց:

«Դուք հասկանո՞ւմ եք, որ վերջին սեպտեմբերյան արցախյան իրադարձությունների ժամանակ նպատակը եղել է ՀՀ-ի տարածքները գրավելը, ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի:

Այսինքն ՀՀ իշխանությունները պետք է մտնեին այդ խաղի մեջ, որը մեզ պարտադրված էր, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա՞ր: Այո՛, կայացվել է շատ ծանր որոշում, երբ հարձակում եղավ ԼՂ-ի վրա, և բնակչությունը ստիպված եղավ լքել, բայց այդ որոշման գինը Հայաստանի Հանրապետությունն էր: Այսինքն կա՞ այստեղ որեւէ մեկը, որ համարում է, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը պետք է դրվեր սակարկման որեւէ պարագայո՞ւմ: Ես այդպես չեմ համարում»,- ասաց Ալեն Սիմոնյանը: