Նախ ինչու է ԱՊՀ-ն այդքան կարեւոր, որովհետեւ ԱՊՀ-ի հիմքերից մեկը Ալմաթիի հռչակագիրն է, որով այսօր Հայաստանը իր բոլոր բանակցային  ուղղություններով աշխատանք է տանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք չենք կարող մերժել մի ֆորմատ, որի հիմնական փաստաթուղթը մեր բակացային հիմնական խոսակցությունների մեջ որպես հիմք է դրված:

Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, այո, մասնակցելու որոշում է կայացվել, որովհետեւ տնտեսական առումով Հայաստանը կարեւոր կապեր ունի եւ չեմ կարծում, եր մենք պետք է մեզ տարածաշրջանից դուրս դնենք: Դուք տեսնում եք, որ տարբեր երկրներ այս իրավիճակում, երբ տարբեր պատժամիջոցներ են գործում, տարբեր ճանապարհներ են փնտրվում գերտերությունների կողմից տնտեսական հոսքերը տեղափոխելու որեւէ ձեւով, Հայաստանն, այո, իր շահերից ելնելով պետք է մասնակցի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ դա որեւէ կերպ չի հակասում եվրաինտեգրմանը. «ՀՀ-ն եւ ՀՀ ժողովուրդը միահունչ եւ նույն կարծիքին են, մենք չպետք է մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնենք: Մեր արժեքային համակարգն ու տրամաբանությունը չի փոխվել: Դա լինելու է ՀՀ-ի տնտեսության, իրավունքների, րժեքային համակարգին համահունչ ուղղություն»: