Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, սեպտեմբերի 6-ի ժամը 18.30-ին Շենիկ գյուղի վարչական տարածքում ապօրինի պահվող որսորդական ողորկափող մեկփողանի հրացանով որս կատարելիս հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Բաղրամյանի բնակիչ 36-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:





























