Սիրիայի Արաբական Հանրապետությունը խստագույնս դատապարտել է մի քանի շրջանների վրա Իսրայելի նողկալի հարձակումը, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 36-ը, որոշ բնակելի թաղամասերի էլ նյութական վնասներ են պատճառվել։ Դրա մասին հայտնել սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։
Սիրիայի արտաքին գործերի և միգրացիայի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիան հաստատում է, որ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների կողմից իսրայելական կազմակերպության անսահմանափակ աջակցությունը խրախուսում է նրան շարունակելու իր դաժան հանցագործությունները և ագրեսիան, ինչը այդ երկրներին դարձնում է այս ագրեսիայի գործընկեր, իսկ քողարկումը դրա համար պատասխանատվություն է պահանջում:
Սիրիան վերահաստատում է իր տարածքային ինքնիշխանությունը պաշտպանելու և բռնազավթված տարածքներն ազատելու իր հաստատուն իրավունքը։





























