Պրոֆեսիոնալ կասկադյոր վարորդն ավտոմեքենայով «տարզանկայից» ցատկել է 65 մետր բարձրությունից և Փարիզում Գինեսի նոր ռեկորդ սահմանել։
Nissan France ընկերությունը Փարիզի բիզնես թաղամասում համաշխարհային ռեկորդ սահմանելու փորձ էր կազմակերպել և այդ նպատակով հրավիրել Լորան Լասկոյին՝ պրոֆեսիոնալ կասկադյորին և մրցարշավորդին, զբաղեցնելու վարորդի տեղը Qashqai e-Power ավտոմեքենայում:
Ութ «տարզանկայի» ամրացված ավտոմեքենան, ամբարձիչից ցած է նետվել 213 ոտնաչափ 3 դյույմ (65 մետր) բարձրությունից, ինչը Գինեսի ռեկորդների գրքի սահմանած ցուցանիշն էր «տարզանկայից» ամենաբարձր ցատկի տիտղոսը ստանալու համար:
Nisaan-ի մարքեթինգի տնօրեն Ժերոմ Բիգեն նշել է, որ այս հնարքը տրամաբանորեն հաջորդ քայլն էր այն բանից հետո, երբ մոդելը հայտնվել է էքստրեմալ սպորտի տարբեր հեռուստատեսային գովազդներում, ինչպիսիք են սքեյթբորդինգը և փեյնթբոլը:











