Վիետնամի հյուսիսում գտնվող Ֆու Տհո նահանգում կամուրջ է փլուզվել, մարդիկ ու մեքենաներն ընկել են ջուրը։ Այս մասին հայտնում է VnExpress լրատվական պորտալը։
Դրա տեղեկություններով՝ Կրասնայա գետի վրայով կամուրջը փլուզվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին։ Արտակարգ իրավիճակի պահին դրա վրա եղել են մի քանի մեքենաներ և մոտոցիկլետներ, որոնք հետագայում ընկել են ջուրը։
Վիետնամի փոխվարչապետ Հո Դուկ Ֆոկը, որին մեջբերում է պորտալը, հայտնել է, որ մոտ 10 մեքենա և երկու մոտոցիկլետ ընկել է ջուրը։ Նա հայտնել է, որ մոտ 13 մարդ անհետ կորել է, չորսին հաջողվել է փրկել։
VnExpress-ի փոխանցմամբ՝ վիետնամցի զինվորականները շարունակում են անհետ կորածների որոնումները։ Ըստ նրանց՝ անհայտ կորածների ստույգ թիվը կարող է ավելի մեծ լինել։
Վիետնամի հյուսիսում կամրջի փլուզման հետևանքով 13 մարդ անհետ կորել է. VnExpress

Հասանելի է
русскийՏեղադրություն




























