Սեպտեմբերի 2-ին Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ավտովթարի հետևանքով տուժած 5-ամյա երեխան այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
«Անհրաժեշտ միջոցառումներն արված են, այսօր արդեն երեխան պալատ կտեղափոխվի: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանր, կայուն»,-հատնեցին բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, «MERCEDES» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել էր դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով «MERCEDES»-ի ուղևորներից մեկը՝ 10 տարեկան աղջիկ երեխան, մահացել է տեղում, իսկ 3 ամսական տղան՝ «Արարատ» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին (վերջիններս վարորդի զավակներն են)։ Իսկ վարորդը և 2 ուղևորներ, որոնցից մեկը՝ վարորդի կինը, մյուսը՝ 5-ամյա դուստը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն: Մոր վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, դստեր վիճակը՝ ծանր։
Դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:





























