Սեպտեմբերի 11-ին Հայաստանի առանձին հատվածներում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, որից հետո առաջիկա օրերին էապես չի փոխվի։ «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am -ին հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+28,
Լոռի՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29,
Տավուշ՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+32,
Արարատ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+34,
Արմավիր՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29:

Հասանելի է
русский



























