Հայաստանը պետք է սերտացնի իր հարաբերությունները ԲՐԻԿՍ-ի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Երանի ՀՀ իշխանությունները դա ավելի շուտ հասկացած լինեին, մինչեւ Ադրբեջանի կողմից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելը»,-ասաց նա:
Անդրադառնալով եվրոպական ինտեգրացիային, Խաչատրյանն ասաց. «Այս իշխանությունները հայտարարում են, որ գնում են դեպի Եվրոպա, Եվրոպայի հետ հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, բյց երբեք Հայաստանի առեւտուրը Եվրոպայի հետ այսքան խղճուկ, քստմնելի մակարդակի չի եղել, ինչքան այս իշխանությունների օրոք: Արտահանումները Հայաստանից կազմել են ընդհանուր արտահանումների ընդամենը 3.5 տոկոսը»:











