Երեքշաբթի առավոտյան ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում Delta ավիաընկերության ինքնաթիռը հարվածել է մեկ այլ ինքնաթիռի պոչին, հայտնում է NBC News-ը։

Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանում, երբ Delta 295 չվերթի ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի և բախվել է Endeavor Air 5526 չվերթի ինքնաթիռին, ասվում է Դաշնային ավիացիոն վարչության հայտարարության մեջ:

Ըստ Delta Air Lines-ի՝ տուժածների մասին տեղեկություններ չկան, և վերանորոգման բրիգադները գնահատում են վնասը՛

Delta-ի չվերթի ինքնաթիռը պատրաստվում էր ուղղություն վերցնել դեպի Տոկիո, իսկ Endeavour Air- չվերթի ինքնաթիռը՝ Լուիզիանա նահանգի Լաֆայետ քաղաք։

Delta-ն հայտարարել է, որ աշխատում է երկու չվերթերի տեղափոխման ուղղությամբ: