Տեխաս նահանգի կոմիսարը մեկ տարի պայմանական ազատազրկում կկրի Նեբրասկայում հարսանիքի ժամանակ թոռան ուսին պատահաբար կրակելու համար, հայտնում է Associated Press գործակալությունը։
Տեխաս նահանգի Օդեսա քաղաքից 63-ամյա Մայքլ Գարդները երկուշաբթի դատապարտվել է 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հրաձգության ժամանակ երեխաների նկատմամբ թեթև բռնություն գործադրելու համար: Կոմիսարի թոռը, որն այն ժամանակ 12 տարեկան էր, ուսից վիրավորվելուց հետո ողջ է մնացել։
Կրակոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գարդները, որը մայրաքաղաք Լինքոլնից մոտ 10 մղոն հարավ-արևմուտք՝ հարավարևելյան Նեբրասկա փոքրիկ Դենտոն քաղաքի մերձակայքում վարում էր իր եղբորորդու բացօթյա հարսանիքը, հանել է ատրճանակը՝ մտադրվելով դատարկ փամփուշտով օդ կրակել՝ ազդարարելու համար բացօթյա արարողության մեկնարկը: Բայց երբ կոմիսարը ատրճանակը վերև է բարձրացնել, պատահմամբ կրակել է և գնդակը դիպել է թոռանը:
Գնդակը խոր թափանցել է տղայի մկանների մեջ՝ հյուսվածքների և մկանային զանգվածի զգալի կորուստ առաջացնելով, հաղորդում է Lincoln Journal Star-ը։
Գարդներն ի սկզբանե մեղադրվում էր երկրորդ աստիճանի հարձակման մեջ, բայց հուլիսին նա թեթև օրինախախտման մեղադրանքը մեղմացնելու համար այն չի վիճարկել: Լանկասթեր շրջանի դատախազի տեղակալ Էրիկ Միլլերն ասել է, որ սարսափել է՝ տեսնելով, որ ինչ-որ մեկն այդքան մեծ ամբոխի առաջ ընդունակ է զենք գործադրել:
«Ես հասկանում եմ, որ դա շուրջօրյա խանութում սարքած փոխհրաձգություն կամ նման բան չի եղել, - ասել է Միլլերը: -Բայց նրա արածն անխոհեմ պահվածք էր»:





























