Դրեզդենում կենտրոնացված ջերմամատակարարումը խաթարվել է կամրջի մասնակի փլուզման պատճառով։ Այս մասին գրում է Bild թերթը։

Պարբերականի տեղեկությամբ, չորեքշաբթի գիշերը Կարոլաբրյուկե կամրջի խոշոր մի հատված՝ տրամվայի գծերով և հետիոտնային գոտով, փլուզվել է Էլբայի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել 03:00-ի սահմաններում : Ոչ ոք չի տուժել։

Թերթը նշում է, որ կամրջի փլուզումը վնասել է նաև կենտրոնացված ջրամատակարարման երկու հիմնական գծերը։  

Փլուզման պատճառը պարզված չէ։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակի ծառայությունները։ Կամրջի հարակից տարածքը փակ է։ Բնակիչներին խնդրում են խուսափել այս տարածքին մոտենալուց։