Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ կործանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըլ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով երկու իսրայելցի զինվոր է զոհվել, ևս յոթը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացելլ։ Վթարի պատճառն այժմ պարզվում է։ Նախնական տվյալներով, ուղղաթիռի կործանման պատճառը հակառակորդի կրակը չի եղել։





























