«Մեր տարածաշրջանը ենթարկվում է թշնամու անօդաչուների հարձակմանը։ Խնդրում եմ ըմբռնումով վերաբերվել մի շարք ժամանակավոր սահմանափակումների, որոնք մենք պետք է մտցնենք։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները անվտանգության բարձրացման համար։ ՀՕՊ-ն աշխատում է թշնամու անօդաչուների ոչնչացման ուղղությամբ»,- իր տելեգրամյան ալիքում հայտնել է Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորեքշաբթի օրը ժամանակավորապես փակվել են Մուրմանսկի և Ապատիտների օդանավակայանները։

«Ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - ասված էր «Ռոսավիացիայի» հայտարարության մեջ: