Իսլամական երկրների միասնությունը «սիոնիստական ​​ահաբեկչության վերացման բանալին կդառնա», կարծում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնել է Mehr-ը։

«Իսլամական երկրների միասնությունը կդառնա սիոնիստական ​​ահաբեկչությունն արմատախիլ անելու բանալին»,-չորեքշաբթի Բաղդադում իր իրաքցի գործընկեր Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։

«Ցանկանում ենք Եվրամիության փորձով շարժվել դեպի իսլամական երկրների սահմանների վերացմանը»,- նշել է Պեզեշքիանը։

Իրաքի նախագահն իր հերթին ողջունել է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ձևավորումն ու նոր փաստաթղթերի ստորագրումը։

Ռաշիդը միաժամանակ դատապարտել է Իրանի տարածքային ինքնիշխանության խախտումը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը, ինչպես նաև Գազայի և Պաղեստինի բնակիչների սպանությունները։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնել էր Իրաք՝ բանակցություններ վարելու հարևան արաբական երկրի իշխանությունների հետ։ Պեզեշքիանը Իրաք է ժամանել չորեքշաբթի առավոտյան, որին դիմավորել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ Սուդանին։

Նախագահ Մասուդ Պեզեշքիանը նախատեսում է բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ Իրաքի կառավարության և քաղաքական գործիչների, նրանց թվում՝ շիաների, սուննիների, քրդերի, ինչպես նաև էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։