Սեպտեմբերի 11-ին երեկոյան ժամերին սաստիկ ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Բաթումիի 35-ամյա բնակչին։ Արդյունքում տղամարդը մարմնի մասնակի այրվածքներ է ստացել։ Տուժածը տեղափոխվել է Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոց, հայտնում է Грузия Online-ը։

Կլինիկայում Batumelebi պարբերականին հայտնել են, այս պահին նրա վիճակը կայուն է և նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Նա այրվածքներ ունի, սակայն այս պահին վիճակը կայուն է և ապաքինվում է։

Սոցցանցերում հայտնված տեղեկություններով՝ սաստիկ ամպրոպի ժամանակ հզոր պարպումներ են նկատել «Ֆիշլանդիա» ձկնային ռեստորանի մոտ։ Մոտավորապես այս վայրում էլ կայծակը հարվածել է տղամարդուն։