Բելառուսի զինվորականները կարծում են, որ լրացված իրականության Pokemon Go բջջային խաղը օգտագործվել է երկրի ռազմական օբյեկտների մասին տեղեկություններ հավաքելու համար, հայտարարել է ՊՆ խոսնակ Ալեքսանդր Իվանովը։
Նա նշել է, որ Pokemon Go-ն 10 տարի առաջ այնտեղ շատ սիրված խաղ էր:
«Ո՞րն էր խաղի իմաստը։ Բոլոր դեռահասները, երեխաները նստած էին ինչ-որ հավելվածում, միացնում ես տեսախցիկը, լրացված իրականությունը, և փնտրում ես հազվագյուտ պոկեմոններ, հավաքում դրանք հավաքածուում: Ի՞նչ եք կարծում, որտեղ են եղել ամենաշատ պոկեմոնները այդ ժամանակ: 50-րդ ավիաբազայի տարածքում»,- СТВ հեռուստաալիքին տված հարցազրւոյցում ասում է ՊՆ խոսնակը։ Նա հավելել է, որ պոկեմոնների մեծ մասը թռիչքուղու վրա էր և ռազմական տեխնիկայի մոտ։
Բջջային սարքերի Pokemon Go-ն՝ անվճար դերային խաղը թողարկվել է 2016 թվականի ամռանը։ Խաղացողներն օգտագործում են GPS-ով ապահովված շարժական սարքեր՝ ընդլայնված իրականության տեխնոլոգիայի միջոցով հայտնաբերելու, զավթելու, վարժեցնելու և կռվելու էկրանին հայտնվող վիրտուալ պոկեմոն արարածների դեմ: Խաղը ներբեռնել է ավելի քան 100 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Pokemon Go-ի սերվերները դադարեցին աշխատել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում։





























