Ռուսաստանից Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալը 2024 թվականի վեց ամիսների ընթացքում կրճատվել է ավելի քան կրկնապատիկ։ Դրա մասին հայտնում է Frank RG վերլուծական ընկերությունը՝ վկայակոչելով անդրկովկասյան հանրապետության Կենտրոնական բանկին։

Ըստ վերլուծաբանների՝ 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանը ֆիզիկական անձանցից Ադրբեջան դրամական փոխանցումների առաջատարն է։

«Միևնույն ժամանակ, տրանսֆերտների ծավալը նվազել է ավելի քան կրկնապատիկ՝ 608 միլիոն դոլարից հասնելով 287,1 միլիոն դոլարի»,- ասված է հրապարակման մեջ։

Փորձագետները նշում են նաև, որ Ռուսաստանից փոխանցումների բաժինը զբաղեցնում է երկրի շուկայի 50%-ը, իսկ 2023 թվականի կեսին այդ ցուցանիշը կազմել է 68,2%: