Չեխիայում և Լեհաստանի որոշ հատվածներում պատրաստվում են հնարավոր հեղեղումների՝ հորդառատ տեղումներով մթնոլորտային ճակատի մոտենալու կապակցությամբ, դրա մասին հայտնում են չեխական Novinky պարբերականը և լեհական RMF24-ը։
Չեխիայում առաջիկա չորս օրերին՝ հինգշաբթիից կիրակի, երկրի հյուսիս-արևելքում առատ տեղումներ են սպասվում։
Ըստ կանխատեսումների՝ 1997-ին և 2002-ին նմանատիպ իրավիճակ էր գրանցվել, երբ երկիրը տուժեց ավերիչ ջրհեղեղներից: Դրա մասին կառավարության հատուկ ճեպազրույցում նախազգուշացրել է շրջակա միջավայրի նախարար Պետր Հլադիկը:
Նա շել է, որ, «դրական» կանխատեսումներով՝ Յեսենիկի շրջանում կարող են լինել 395 մմ տեղումներ վատագույն դեպքում՝ 452 մմ: Անձրևները կուղեկցվեն քամու ուժգնությամբ: Այն դեպքում, երբ սովորաբար այս տարածքում ամբողջ տարվա ընթացքում լինում են 1400 մմ տեղումներ, ուստի «հոռետեսական» սցենարի դեպքում այս ծավալի մեկ երրորդը թափվել մի քանի օրվա ընթացքում:
Նախարարը նշել է, որ «ոչ մեկին վախեցնել չի ուզում», բայց ջրհեղեղի զգալի վտանգ կա նույնիսկ այնտեղ, որտեղ սովորաբար ջրհեղեղներ չեն լինում, քանի որ տեղումների նման ծավալների դեպքում հողը դադարում է ջուր կլանել։
Ջրային պաշարների վարչությունը սկսել է նվազեցնել ջրի մակարդակը ջրամբարներում, որտեղ դրանք կարգավորվում են ամբարտակներով, որպեսզի կարողանան տեղավորել անձրևի սպասվող ծավալները:
Ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը քաղաքապետերին կոչ է արել վերանայել տեղական ջրհեղեղի ծրագրերը, իսկ տեղական միջոցառումների կազմակերպիչներին մտածել դրանք չեղարկելու մասին: Նա նաև զգուշացրել է, որ այս պայմաններում գետերի ափերին մեքենաներ և այլ գույք թողնելը ռիսկային է։
Լեհաստանի Վրոցլավում նույնպես պատրաստվում են ջրհեղեղի։ Օդերևութաբանության և ջրային տնտեսության ինստիտուտը հայտնել է, որ Չեխիայի Հանրապետությանը սահմանակից Ստորին Սիլեզիայի վոյևոդությունում երեքշաբթիից կիրակի մեկ քառակուսի մետրի վրա մինչև 150 լիտր ջուր կարող է ընկնել:
Բոլոր հանրային միջոցառումները չեղյալ են հայտարարվել, ջրամբարներում, որտեղ այն կարելի է կարգավորել, նույնպես նվազում է ջրի մակարդակը տարածքում։





























